Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Համաշխարհային գրական ընթերցումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Համաշխարհային գրական ընթերցումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
20.04.2015 | 15:24

«Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակում ապրիլի 21-ին նախատեսված է համատեղ գրական ընթերցում. հայ և օտար գրողները կընթերցեն Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Սևակի և եղեռնի զոհ մեր մյուս գրողների ստեղծագործություններն ու դրանց թարգմանությունները: Այս ձեռնարկով Հայաստանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ